ԱԺ ՀՀԿ խմբակցությունը կքվեարկի այն թեկնածուի օգտին, ում կառաջադրեն մյուս քաղաքական ուժերը` ՀՀԿ խմբակցության նիստից հետո հայտարարեց Վահրամ Բաղդասարյանը։ Նա անուններ չտվեց, բայց ասաց, որ ում կառաջադրեն մյուս քաղաքական ուժերը, իրենք նրա օգտին կքվեարկեն։
«Հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը՝ ՀՀԿ խմբակցության անունից հայտարարում եմ, որ ՀՀԿ-ն մայիսի 8-ին ունենալու է սահմանադրական ճանապարհով ընտրված վարչապետ, ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրելու և սատարելու է 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին», - ասաց նա: Բաղդասարյանը կոչ արեց դադարեցնել շրջափակումները, բողոքի գործողությունները և վերադառնալ սահմանադրական ճանապարահներով հարցեր լուծելու դաշտ:
25.05.2025
2025 © Irates.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am |